ABCMEDIA
ՀՀ մուտքն արգելված Արենի Մարկոսյանի մասնակցած վերջին ցույցն Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով է եղել

ՀՀ մուտքն արգելված Արենի Մարկոսյանի մասնակցած վերջին ցույցն Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով է եղել

ՀՀ-ի համար անցանկալի անձ համարված և մուտքը հայրենիք արգելված
հերթական հայն Արենի Մարկոսյանն է։ Դեռ երեկ տեղեկություն տարածվեց, որ նրան ժամեր
շարունակ սպասեցրել են օդանավակայանում՝ թույլ չտալով մուտքը երկիր։

Արենի Մարկոսյանը Արևելյան Ամերիկայում մասնակցել է համայնքային
գրեթե բոլոր ցույցերին, վերջիններից մեկը՝ Ադրբեջանի դեմ բողոքի ակցիան էր՝ Արցախի
շրջափակումը դադարեցնելու պահանջով։

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ABC Media-ի հետ զրույցում նշեց,
որ երիտասարդ դաշնակցականի մասնակցած ակցիաներն ուղղված են եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման
իրավունքի և հայկական շահերի պաշտպանությանը։

«Դրանք եղել են և՛ բազմամարդ ցույցեր, և Երիտասարդական միության
կազմակերպած բազմաթիվ ակցիաներ։ Ցույցերը վերաբերում էին նաև Լաչինի միջանցքի բացմանը,
Արցախի ժողովրդի ինքնորոշմանը և Հայաստանում իշխանությունների վարած քաղաքականությանը»,-
ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք, որ վերջին 2-3 տարում գրանցվել է տասնյակից ավելի միջադեպ։
Բոլոր դեպքերում ՀՀ-ի համար անցանկալի անձ ճանաչված հայերը արտերկրում մասնակցել էին
Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանությունների գործողությունների դեմ բողոքի ակցիաներին։