
Արմեն Չարչյանը զգուշացնում է WhatsApp կեղծ օգտահաշվի մասին
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը տեղեկացնում է, որ իր անունով բացվել է WhatsApp կեղծ օգտահաշիվ, որը օգտագործվում է նամակներ ուղարկելու և հեռախոսազանգեր կատարելու համար։ Կեղծ հաշվի միջոցով մարդիկ ստանում են մեղադրանքներ, սպառնալիքներ և պահանջներ։
Պրոֆեսորը հրապարակել է այն հեռախոսահամարները, որոնցից գալիս են զանգերն ու նամակները՝ նշելով, որ դրանք չեն իրեն պատկանում․
094942709, 099153740 – նամակներ կեղծ օգտատիրոջ կողմից (համարները կապված են Արմեն Չարչյանի անվան հետ)
098717445 – զանգեր կեղծ օգտատիրոջ կողմից:
Նշվում է, որ կեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով՝ իր անունից։
Արմեն Չարչյանը կոչ է անում բոլորին լինել զգոն և ուշադիր, չտրվել սադրանքների, նաև չպատասխանել որևէ կասկածելի զանգի կամ նամակի։
Պրոֆեսորը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կեղծ հաշվի գործելակերպը բացահայտելու նպատակով։