26 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վստահ եմ՝ 50+1%-ից ավելի ձայն ենք հավաքելու․ Ալեն Սիմոնյան

Վստահ եմ՝ 50+1%-ից ավելի ձայն ենք հավաքելու․ Ալեն Սիմոնյան

Մենք քննարկում անգամ չենք ունենում ընդդիմության քննարկումների հետ կապված, անում են, թող անեն. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հրավիրված խորհրդարանական լսումներին, որի ժամանակ քննարկվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը։

«Այն, ինչ փողոցում են ասում, թող մի հատ էլ ստեղ կրկնեն։ Արտահերթ ընտրությունների մասին քննարկումներ ևս չունենք։ 2021 թվականի ընտրությունից 4,5 տարի հետո առաջին անգամ ենք լսում, որ ընդդիմությունն ասում է՝ արտահերթ ընտրություն, որովհետև իրենք պատրաստ չեն, գիտեն, որ չեն ընտրվելու։ Արտահերթ ընտրության կարիք չկա, մեր ժողովուրդը մեզ հինգ տարով պատվիրակել է և արտահերթ ընտրությունն արդար չէ»,-ասել է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ եթե առաջ մտածում էր, թե իրենք 50+1 ձայն են ստանալու, հիմա վստահ է՝ ավելի շատ ձայն են ստանալու, քան՝ 2021-ի ընտրություններին։ Ըստ նրա՝ պատճառն օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված համաձայնագիրն է լինելու։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ անհրաժեշտ է ստեղծել 4-րդ հանրապետություն՝ Սիմոնյանն ասաց, որ այդ հայտարարությունն իրենց կուսակցության ընդհանուր կարծիքն է, որն ընդունվել է համաժողովի ժամանակ։

 

 

 

Ռազմագերիներ