ABCMEDIA
Ավելի քան 4 ժամ հերթում՝ 2 հացի համար

Ավելի քան 4 ժամ հերթում՝ 2 հացի համար

«Վերջը հու՞վ ա», «էս հղիներին առաջնահերթ պեց թուղեցեք», «հա,
մատաղանիմ, ե՛կ», «չէ, վեշմինը հերթը խախտե վեչ»․․․այս խոսակցություններն Արցախում
ամենօրյա հացի հերթերում են լինում։ Փռի տաքությունը մի կողմից, արևը՝ մյուս, «եփում»
են հերթ կանգնողներին, բայց ուրիշ տարբերակ չգտնելով՝ տրտնջալով սպասում են իրենց բաժին
երկու հացին։ Այդ հերթերից մի քանի դրվագ՝ Արցախում ABC Media-ի թղթակցի ռեպորտաժում։