ABCMEDIA
Սա ավելի է խորացնում իրավիճակի սրությունը․ Զախարովան` Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին (տեսանյութ)

Սա ավելի է խորացնում իրավիճակի սրությունը․ Զախարովան` Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ
խոսնակ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական ուժռրի
կողմից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը։

«Տեղի ունեցածը, անկասկած, բարդացնում է դժվար, բայց անհրաժեշտ հանգուցալուծումների,
փոխզիջումների ու լուծումների որոնումը։ Սա ավելի է խորացնում իրավիճակի սրությունը։
Երկրորդ՝ մենք տեսանք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները։
Երրորդ՝ մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների
կարգավորման, թե՛ Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համատեքստում»,
– նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնել
էինք
,
որ ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել Բաքու։