ABCMEDIA
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ռաշիդ Բեգլարյանը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ․ ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ռաշիդ Բեգլարյանը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը,
վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության
տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում
ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Այս մասին ասված է Արցախի ազգային անվտանգության
ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում
են համապատասխան ստուգումներ։

Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ
ուժերին»,- նշվում  է հաղորդագրության մեջ։