ABCMEDIA
Արցախի իշխանություններն Ադրբեջանի կողմից ձերբակալված 2-րդ քաղաքացու մասին հայտնել են ՌԴ խաղաղապահներին

Արցախի իշխանություններն Ադրբեջանի կողմից ձերբակալված 2-րդ քաղաքացու մասին հայտնել են ՌԴ խաղաղապահներին

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի
Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է
ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:

Նա 2020թ. պատերազմի հետևանքով
տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն
գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է
ադրբեջանական վերահսկողության տակ:

Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից:
Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի
Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից
արգելանքի է վերցվել ԱՀ     68-ամյա մի
քաղաքացի և անցակետից տեղափոխվել Բաքու։