ABCMEDIA
Արցախցի մայրերի ակցիան. նրանք հանդիպում են Արայիկ Հարությունյանի հետ

Արցախցի մայրերի ակցիան. նրանք հանդիպում են Արայիկ Հարությունյանի հետ

Արցախում մանկահասակ երեխաների մայրերը նախագահական շենքի մոտ իրականացրել
են ակցիա, տեղեկացնում է
ABCmedia-ի Ստեփանակերտի թղթակիցը:
Արայիկ Հարությունյանից պահանջում են օրեցօր խորացող հունիտար աղետի վերաբերյալ
լուծումներ առաջարկել։ Հավաքից րոպեներ անց մայրերին մոտեցել է պետական նախարար
Գուրգեն Ներսիսյանը։ Այս պահին պետնախարարի ուղեկցությամբ մոտ 40 մայր հանդիպում է
նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։