ABCMEDIA
Ադրբեջանն ուսումնասիրել է Ցեղասպանության թուրքական ուղեցույցը

Ադրբեջանն ուսումնասիրել է Ցեղասպանության թուրքական ուղեցույցը

Վերջին օրերին ադրբեջանական իշխանությունների քայլերից տպավորություն
է ստեղծվում, որ նրանք մանրամասն ուսումնասիրել են Հայոց ցեղասպանության կազմակերպման
աշխատանքները: Նրանց գործելաոճին ծանոթ լինելով՝ կարող ենք պնդել, Արցախյան գոյամարտին
մասնակցած անձի ձերբակալությամբ նախադեպ են ստեղծում հետագա ձերբակալությունների համար։
Բանակում ծառայած, պատերազմներին մասնակցած կամ բանակին աջակցող ցանկացած անձի «անցակետում»
կարող են ձերբակալել և ծանր հանցագործությունների մեղադրանքներով Բաքվում հրապարակայնորեն
դատել։ Այդ իրավիճակում այսուհետ կարող է հայտվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնակվող
մեր քաղաքացիների մի ստվար մասը: Իսկ ցեղասպանության նախապատրաստման առաջին փուլը,
հայտնի է, տղամարդկանցից ձերբազատվելն էր: 

Ապօրինի տեղադրված անցակետն անգամ տարբեր երկրների դիվանագետների
ներկայությամբ չբացելը, միջազգային ամենահեղինակավոր կառույցներից մեկի` Կարմիր խաչի
ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող հիվանդի առևանգումը ոչ այլ ինչ են, քան ուղիղ սպառնալիք
ամբողջ քաղաքակիրթ աշխարհին:

Յուրաքանչյուր օր պետական ու լրատվական մակարդակով Ռուսաստանին,
Ֆրանսիային, Հնդկաստանին, մի շարք այլ երկրներին ու կառույցներին քարկոծելը որևէ տրամաբանական
հաջորդականությամբ Ադրբեջանի համար դրական արդյունք չի ունենալու։ Նշենք, որ թերևս,
ամենազորեղ պատասխանը բռապետին տվել է Հնդկաստանը` Հայաստանին զենքի վաճառքի մասին
մեղադրանքներին պարզապես չպատասխանելով, ինչը պիտի ազդակ լինի հարևան երկրի կառավարության
համար։

Այս իրավիճակում կա մեկ ելք` ամեն օր, ամեն րոպե պատրաստվել ռազմական
նոր ագրեսիայի:

Արամ Փոլադյան ադրբեջանագետ