ABCMEDIA
Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Էմմա Պողոսյանը՝ արծաթե մեդալակիր. Ծանրամարտի Մ23 և Մ20 տարեկանների ԵԱ

Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Էմմա Պողոսյանը՝ արծաթե մեդալակիր. Ծանրամարտի Մ23 և Մ20 տարեկանների ԵԱ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի
Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն
են նվաճել:

Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանն
արժանացել է Սուրեն Գրիգորյանը (89 կգ)` երկամարտում ցույց տալով 341 կգ արդյունք
(150+191): Հրում վարժությունում Գրիգորյանն արժանացել է փոքր ոսկե, իսկ պոկում վարժությունում՝
փոքր արծաթե մեդալների:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա
Պողոսյանը (81 կգ) երկամարտի 221 կգ (90+121) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն
ու դարձել արծաթե մեդալակիր։ Պոկում և հրում վարժություններում ևս Պողոսյանը փոքր արծաթե
մեդալներ է նվաճել:

Հիշեցնենք՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում
է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: