ABCMEDIA
Վագիֆ Խաչատրյանի խախտված իրավունքները վերականգնելու համար պետք է ներգրավենք միջազգային կառույցներին․ Սիրանուշ Սահակյան

Վագիֆ Խաչատրյանի խախտված իրավունքները վերականգնելու համար պետք է ներգրավենք միջազգային կառույցներին․ Սիրանուշ Սահակյան

Այս պահին պետք է ընթանա իրավական գործընթաց, որպեսզի արձանագրվեն
իրավունքների խախտման բոլոր դեպքերը․ ABC Media-ի հետ զրույցում, խոսելով
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին, ասաց իրավապաշտպան, գերիների հարցերով
զբաղվող Սիրանուշ Սահակյանը։

«Պետք է նաև ներգրավենք միջազգային կառույցներին,
որպեսզի վերականգնվի Վագիֆ Խաչատրյանի խախտված իրավունքները։ Պետք է աշխատանք կատարեն
նաև մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառավարական և ոչ կառավարական կառույցներն
ու կազմակերպությունները»,-նշեց Սահակյանը։

Նա նշեց, որ Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանում գերության մեջ պահվող
անձ է։

Հիշեցնենք, որ այսօր ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել
Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն
տրամադրելու մասին:

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի
գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր
վերադարձի մասին: