30 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որ երկրներում է ինտերնետն ամենաէժանն ու ամենաթանկը

Որ երկրներում է ինտերնետն ամենաէժանն ու ամենաթանկը

Աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում Ռուսաստանը երկրորդ տեղում է տնային ինտերնետի արժեքով։ Այս մասին գրում է РИА Новостиն՝ ուսումնասիրելով «Ռոսստատ»–ի և տարբեր երկրների վիճակագրական տվյալները։

Ըստ դրանց՝ ամենաէժան ինտերնետը Հնդկաստանում է՝ ամսական 7,7 դոլար։ Ռուսաստանը երկրորդ տեղում է։ Այդտեղ ամսական ինտերնետի բաժանորդագրության վճարը 693 ռուբլի կամ 8,7 դոլար է։ Ռումինիան եզրափակում է առաջին եռյակը՝ 9,8 դոլարով։

Ամենամատչելի ինտերնետ ունեցող մյուս երկրների թվում են Չինաստանը՝ 11,3 դոլար, Ուզբեկստանը՝ 11,5 դոլար, Ղրղզստանը՝ 11,7 դոլար, Ղազախստանը՝ 12,7 դոլար, Թուրքիան՝ 13,8 դոլար, Բուլղարիան՝ 14,6 դոլար և Լիտվան՝ 16,5 դոլար։ Լեհաստանը եզրափակել է առաջին 15 երկրների շարքը՝ 17,2 դոլար ինտերնետի արժեքով։

Ինտերնետի արժեքը Վրաստանում 17,4 դոլար է, Թաիլանդում՝ 18,4, Հայաստանում՝ 19,1 և Լատվիայում՝ 19,7։

Ինտերնետի բարձր արժեքով առաջատարը Միացյալ Նահանգներն է՝ 72,1 դոլար, որին հաջորդում են Կանադան՝ 61,7 դոլարով և Լյուքսեմբուրգը՝ 59,1 դոլարով։ Հաջորդիվ Բելգիան ($56,9), Իռլանդիան ($55,1), Ավստրալիան ($53,6), Գերմանիան ($50,7), Նիդեռլանդները ($50,6), Պորտուգալիան (43) և Հարավային Աֆրիկան (42,3) են:

Տասնհինգ ամենաթանկ երկրների շարքում են նաև Միացյալ Թագավորությունը՝ $42,1, Սլովենիան՝ $40,8, Ավստրիան և Շվեդիան՝ $39,9-ական և Ֆրանսիան՝ $35,3:

Ռազմագերիներ