02 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Euronews-ն անդրադարձել է Turkish Airlines-ի՝ դեպի Երևան թռիչքներ սկսելուն

Euronews-ն անդրադարձել է Turkish Airlines-ի՝ դեպի Երևան թռիչքներ սկսելուն

Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է չվերթներ սկսել դեպի Երևան՝ Թուրքիայի և Հայաստանի միջև տասնամյակներ տևած լարվածությունից հետո հարաբերությունների կարգավորման ֆոնին․ գրում է Euronews-ը։

Երեքշաբթի արված հայտարարության մեջ ավիաընկերությունը ցանկություն էր հայտնել գործարկել երթուղին այնքան ժամանակ, քանի դեռ ծառայության նկատմամբ բավարար պահանջարկ կա։

Թուրքական ավիաընկերության հայտարարությունը հաջորդել է երկու երկրների հատուկ դեսպանորդների միջև սեպտեմբերի 12-ին Հայաստանում կայացած հանդիպմանը։

Նշվում է, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Հայաստան էր ժամանել ցամաքային սահմանով, որը փակ է ավելի քան երեք տասնամյակ։
Հանդիպումից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ երկրները համաձայնության են եկել «կատարել անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի այլ հետաքրքրված ընկերություններ 2026 թվականի ամռանից սկսեն չվերթներ իրականացնել տարբեր ուղղություններով»։

Հաշտեցման գործընթացի շրջանակում հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու համար։

Նշվում է, որ ​Turkish Airlines-ի չվերթները դեպի Երևան երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման առաջին դեպքը չեն լինի։ Թուրքական Pegasus Airlines-ը և հայկական FlyOne-ը երկու երկրների միջև չվերթներ են սկսել իրականացնել 2022 թվականին։

Ռազմագերիներ