03 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում հեղափոխությունն անխուսափելի է․ Սաակաշվիլի

Վրաստանում հեղափոխությունն անխուսափելի է․ Սաակաշվիլի

Վրաստանում հեղափոխությունն անխուսափելի է, բայց ի տարբերություն 2003 թվականի՝ այն կուսակցական չի լինի․ գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցերում։

Ըստ Սաակաշվիլիի՝ երկու կուսակցություն փորձում է «օլիգարխին (Բիձինա Իվանիշվիլիին–Խմբ․) հավատարիմ ընդդիմություն» մնալ։

«Ինձ համար լիովին պարզ է, թե ինչ է կատարվում կուսակցական ճակատում։ Երկու կուսակցություն փորձում է օլիգարխին հավատարիմ ընդդիմություն մնալ և մի կողմ դնել այն քաղաքական կուսակցություններին, որոնք պայքարում են Իվանիշվիլիին հեռացնելու համար։ Այդ կուսակցություններից մեկը ֆինանսական լծակներ ունի»,– գրել է նա։

Այս պայմաններում Վրաստանում հեղափոխությունն անխուսափելի է։

«Ժամանակակից դարաշրջանում բոլոր հաջողված հեղափոխությունները (Նեպալ, Մադագասկար, ներկայիս սերբական բողոքի ցույցերը) իրականացվել են Z սերնդի կողմից, իսկ Վրաստանում բողոքի ցույցերի միջուկը Z սերունդն է, և այս ուժը, անշուշտ, հաշվի չի առնի որոշակի քաղաքական գործիչների ինտրիգներն ու նեղ շահերը», – գրել է Սաակաշվիլին:

 

Ռազմագերիներ