04 Հոկ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր կուսակցությունը կհավաքի ձայների 60%-ից ավելին․ Վրաստանի վարչապետը վստահ է հաղթանակի հարցում

Մեր կուսակցությունը կհավաքի ձայների 60%-ից ավելին․ Վրաստանի վարչապետը վստահ է հաղթանակի հարցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իրենց հետազոտությունների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ամբողջ երկրում կհավաքի ձայների 60%-ից ավելին, հայտնում է 1tv.ge–ն։

«Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ, կարծում եմ, մեր թեկնածուն նույնպես կստանա 60%-ից ավելին», – ասել է Կոբախիձեն ընտրատեղամասում, որտեղ նա կատարել է իր ընտրությունը։

Վարչապետի խոսքով՝ «Վրացական երազանքը» շատ ամուր մեծամասնություն կունենա բոլոր քաղաքային խորհուրդներում։

«Թե՛ Թբիլիսիում, թե՛ ամբողջ երկրում մենք կունենանք շատ ամուր մեծամասնություն։ Մենք կհաղթենք քաղաքապետի ընտրություններում բոլոր 64 համայնքներում։ Մենք շատ մեծ սպասումներ ունենք, և այն, ինչ խոստացվել էր մեր կողմնակիցներին՝ 64-ից 64՝ 64 քաղաքապետ և 64 քաղաքային խորհուրդ, այս խոստումն անպայման կկատարվի», – հայտարարել է վարչապետը։

Ինչպես նշվել էր ավելի վաղ, այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար գրանցվել է ինը թեկնածու։

Ռազմագերիներ