06 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ընդդիմության 5 անդամի` պետական հեղաշրջման կոչերի համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ընդդիմության 5 անդամի` պետական հեղաշրջման կոչերի համար

Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել հինգ ընդդիմադիր գործիչների՝ հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը պետական ​​հեղաշրջման և կառավարության տապալման կոչերի համար․ հայտնում է РИА Новости–ն։

Դատախազության մամուլի խոսնակ Դավիթ Գումբերիձեի խոսքով՝ մեղադրանքները ներառում են Վրաստանի սահմանադրական կարգը կամ պետական ​​իշխանությունը բռնի կերպով տապալելու կոչեր, ինչպես նաև խմբակային բռնություն կազմակերպելը, ղեկավարելը և դրան մասնակցելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4–ին Վրաստանում անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ։ Վրաստանի  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է բոլոր տեղերում: Դրանից հետո ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն ցուցարարները հավաքվել են նախագահական ու խորհրդարանի շենքերի մոտ։

Ռազմագերիներ