
Արթուր Թովմասյանն Արցախի նախագահին է ներկայացրել իր հրաժարականի պատճառները
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել
է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած Արթուր Թովմասյանին․
հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի
աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի
պատճառները։
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական
ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում»,-
ասված է հաղորդագրության մեջ։