ABCMEDIA
Արթուր Թովմասյանն Արցախի նախագահին է ներկայացրել իր հրաժարականի պատճառները

Արթուր Թովմասյանն Արցախի նախագահին է ներկայացրել իր հրաժարականի պատճառները

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել
է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած Արթուր Թովմասյանին․
 հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի
աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի
պատճառները։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական
ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ  վերականգնում»,-
ասված է հաղորդագրության մեջ։