
Թուրքիայի ոստիկանությունը հայտնի երգիչների ու դերասանների է ձերբակալել
Ստամբուլի ոստիկանությունն այսօր առավոտյան հատուկ գործողություն է իրականացրել՝ ձերբակալելով տասնյակ աստղերի՝ երգիչներ, դերասաններ, բլոգերներ:
Գործողությունն արել են թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում։
Ոստիկանություն տեղափոխված հայտնիների թվում են «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն, Իրեմ Դերիջին և այլ անձինք։
Երգչուհին ձերբակալվել է Շիշլիի շրջանում գտնվող իր տանը՝ թմրանյութերի օգտագործման քարոզչության մեղադրանքով։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից թմրանյութերի կամ խթանիչ նյութերի օգտագործման գործով սկսված հետաքննության շրջանակներում հրահանգ է տրվել ձերբակալվածներից արյան նմուշներ վերցնել: Դրանից հետո, հավանաբար, նրանք ազատ կարձակվեն։