
Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Անկարայում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին մեկնել է Թուրքիա՝ հանդիպմանը մասնակցելու համար։
Օրակարգում ներառված են ռազմավարական գործընկերության հարցեր և եռակողմ համագործակցության զարգացման ծրագրեր։
Նախատեսվում են նաև Իրակլի Չիկովանիի և նրա թուրք ու ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ։
Բանակցություններից հետո նախարարները կստորագրեն համատեղ հայտարարություն։
Նշվում է, որ պաշտպանության նախարարների նման հանդիպումներն ամեն տարի անցկացվում են ռոտացիոն կարգով՝ երեք երկրներից մեկում՝ Ադրբեջանում, Թուրքիայում կամ Վրաստանում։
Հաջորդ տարի եռակողմ հանդիպումը կանցկացվի Ադրբեջանում։