09 Հոկ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 

Երևանում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև․ հայտնում են «Հայհիդրոմետ»-ից։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

 

Ռազմագերիներ