
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 1-7-ը։
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին,
- Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին և 6-ին,
- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-7-ը,
Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-5-ը և 7-ին,
- Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-4-ը,
- Շենգավիթում` հոկտեմբերի 4-5-ը,
- Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան», – նշվում է հայտարարության մեջ։