
Վրաստանը խստացնում է հանրահավաքների անցկացման կանոնները
Վրաստանի իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը մշակել է օրինագծերի փաթեթ, որը նպատակ ունի խստացնել հանրահավաքների խախտման համար նախատեսված պատիժները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան․ գրում է ТАСС-ը։
«Եթե հավաքի կամ ցույցի մասնակիցը ծածկում է դեմքը դիմակով, ունի արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր, փակում է ճանապարհը կամ կոնստրուկցիաներ է տեղադրում ճանապարհի վրա, ապա նա առաջին անգամ կենթարկվի 15-օրյա վարչական կալանքի, իսկ կազմակերպիչը՝ 20-օրյա»,- նշել է Կիրցխալիան։
Նրանք, ում մոտ հավաքի ժամանակ կհայտնաբերվի զենք, հրավառ նյութ կամ այլ անձանց վնաս հասցնելու համար օգտագործվող որևէ առարկա, կենթարկվեն 65 օրվա վարչական կալանքի: Այս տեսակի կրկնակի խախտումը կհանգեցնի քրեական պատասխանատվության և մինչև մեկ տարի ազատազրկման։
Վրաստանի քրեական օրենսգրքում կավելացվի հոդված, որը նախատեսում է, որ եթե անձը երրորդ անգամ չի կատարում իրավապահ մարմինների հրամանները կամ վիրավորում է նրան, նա կազատազրկվի մինչև մեկ տարի, իսկ կրկնվող հանցագործության դեպքում՝ մինչև երկու տարի ժամկետով։