ABCMEDIA
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չի ընթանում. Մարիա Զախարովա

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չի ընթանում. Մարիա Զախարովա

Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը
պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը. ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հարթ չի ընթանում, ինչպես մենք
բոլորս շատ լավ տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասել
է նա։

Զախարովայի
խոսքով՝  Մոսկվան հույս ունի, որ Բաքվի և Երևանի
հետ շփումները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների
հանդիպմանը, տեղի կունենան առաջիկա ամիսներին։