
Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը, որը տարածաշրջանային այցի շրջանակում գտնվում է երկրում․ գրում է Sputnik Georgia-ն։
«Հանդիպումը չեղարկելու որոշումը կայացվել է Էլինա Վալտոնենի՝ անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ տարածելու պատճառով», – ասվում է Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ։
Նախորդ օրն Էլինա Վալտոնենը հանդիպել էր Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ։
Մինչ Թբիլիսի մեկնելը, Վալտոնենը գտնվել է Հայաստանում և հանդիպել ՀՀ պաշտոնատար անձանց հետ։


