23 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին, իսկ Վալտոնենը Կոբախիձեին հրավիրել է Ֆինլանդիա՝ մասնակցելու ցանկացած ցույցի

Վրաստանը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին, իսկ Վալտոնենը Կոբախիձեին հրավիրել է Ֆինլանդիա՝ մասնակցելու ցանկացած ցույցի

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի Վրաստան այցի կապակցությամբ և բողոքի նոտա է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարությանը և կազմակերպության մասնակից պետություններին.  հայտարարել է Վրաստանի ԱԳՆն։

ԵԱՀԿ քարտուղարություն ուղարկված նոտայում Վրաստանի ԱԳՆն նշել է, որ, իր պաշտոնական այցի համար նախատեսված ծրագրից բացի, նախարար Վալտոնենը միացել է հակակառավարական ակտիվիստների փոքր խմբի կողմից կազմակերպված փողոցային բողոքի ցույցին և հայտարարություն է արել, որը միջազգային հանրությանը Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մոլորեցնելու փորձ է։

Ֆինլանդիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենն, իր հերթին, դիմել է Վրաստանի վարչապետին և հրավիրել Իրակլի Կոբախիձեին այցելել Ֆինլանդիա, «հանդիպել ազատ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և մասնակցել իր ընտրած ցանկացած ցույցի»։

«Վրաստանի ապագան կախված է միայն վրաց ժողովրդից։ Նույնը վերաբերում է ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին։ Որպեսզի մարդիկ իրացնեն այս իրավունքը, նրանց անհրաժեշտ է խոսքի ազատություն, ազատ և արդար ընտրություններ՝ քաղաքական այլընտրանքներով։ Կներեք, ստիպված էի չեղարկել մեր հանդիպումը Թբիլիսիում՝ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով», – հայտարարել է նա։

Նշենք, որ երեկ Իրակլի Կոբախիձեն ԵԱՀԿ գործող նախագահին մեղադրել է Վրաստանում հեղափոխական գործընթացին աջակցելու հրահանգներ ստանալու համար։

Ռազմագերիներ