
Հայ բռնցքամարտիկը թուրք մրցակցին 3 անգամ նոկդաունի է ենթարկել և հաղթել
Ռումինիայում ընթացող բռնցքամարտի
պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Դարչինյանը 3 անգամ
նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին ու ժամանակից շուտ հաղթանակ է տարել:
46կգ քաշային մարզիկը մենամարտի առաջին իսկ վայրկյաններից թե՛
ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գերազանցել է թուրք Օյան Ֆուրկանին: 3-րդ ռաունդում մրցավարը
մրցակցի առողջությունից ելնելով դադարեցրեց մենամարտը: