10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մեղադրվում է ազգային անվտանգության տվյալների արտահոսքի համար

Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մեղադրվում է ազգային անվտանգության տվյալների արտահոսքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել գաղտնի տեղեկատվության ապօրինի տարածման համար․ հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով դատական աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել Մերիլենդ նահանգում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից տարվող աշխատանքներից հետո։ CNN-ը պնդում է, որ Բոլթոնը, ենթադրաբար, խիստ գաղտնի տեղեկատվություն է փոխանցել իր կնոջը և դստերը՝ էլեկտրոնային փոստով։

Մեղադրանքներին ի պատասխան՝ Բոլթոնի պաշտպանական թիմը պնդել է, որ նրա դեմ հարուցված քրեական գործը անհիմն է։

«Այս մեղադրանքները հիմնված են դեսպան Բոլթոնի անձնական օրագրերի հատվածների վրա, որոնք նա պահել է իր 45-ամյա կարիերայի ընթացքում։ Գրառումները գաղտնի չեն և հասանելի են միայն նրա անմիջական ընտանիքին», – Fox News-ին ասել է փաստաբան Աբբե Լոուելը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ