
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Տոմահավկ»-երի հարցը․ Նարիշկին
Ուկրաինային «Տոմահավկ» հեռահար թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը քննարկվել է երեկ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
««Տոմահավկ» հրթիռների հարցը գոնե մասամբ քննարկվել է երեկ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ», – լրագրողներին ասել է Նարիշկինը ԱՊՀ հետախուզության ղեկավարների հանդիպումից հետո։
Թրամփը երեկ հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահները պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում, սակայն ամսաթիվ չի նշվել։


