15 Նոյ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայից

1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի
55-րդ միջազգային օլիմպիադան:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Հայաստանը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ
Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարան 12-րդ դասարանի սան
Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ
հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը:

Ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը և Արման Խառատյանը, գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը»,- նշված է հաղորդագրությունում: