ABCMEDIA
Զանգահարում և ռուսերենով տեղեկացնում են, թե «Արցախի քաղաքացիները Բաքվով կարող են մեկնել ՀՀ». Արցախի ԱԱԾ

Զանգահարում և ռուսերենով տեղեկացնում են, թե «Արցախի քաղաքացիները Բաքվով կարող են մեկնել ՀՀ». Արցախի ԱԱԾ

Արցախում այսօր քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով
զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով
(Բաքվով)  կարող են մեկնել ՀՀ և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգությունը
կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել
ապատեղեկատվության, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում
են ի վնաս մեր պետության:

ԱԱԾ-ն հորդորում է կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ
դիմել իրենց։