
Հայաստանում չեչենուհի է կորել. ենթադրվում է, որ նրան առևանգել են
Հոկտեմբերի 17-ից Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Այշատ Բայմուրադովան: Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել․ այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։
Ռուսական Дождь-ի փոխանցմամբ՝ չեչենուհին Ռուսաստանից փախել է Հայաստան՝ ընտանեկան բռնության պատճառով։
Բայմուրադովան իր սենյակակիցներին ասել է, որ զբոսանքի է դուրս եկել Instagram-ում ծանոթացած ընկերուհու հետ, որից հետո նրա հետ կապը կորել է։
Дождь-ի պնդմամբ՝ իրավապաշտպանները ենթադրում են, որ աղջկան առևանգել են։


