Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի
գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում
կաթվածահար վիճակում էր, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։
Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են,
որ այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության
ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը կդադարեցվի։