ABCMEDIA
Արցախում վառելիքի պաշարները սպառվել են, տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ կդադարեցվի

Արցախում վառելիքի պաշարները սպառվել են, տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ կդադարեցվի

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի
գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում
կաթվածահար վիճակում էր, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են,
որ  այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության
ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը կդադարեցվի։