05 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանում բժիշկները հեռացրել են արգանդում գտնվող երեխայի ուռուցքը ջրի վիբրացիայի միջոցով

Չինաստանում բժիշկները հեռացրել են արգանդում գտնվող երեխայի ուռուցքը ջրի վիբրացիայի միջոցով

Շենժենից և Հոնկոնգից բժիշկների թիմը հաջողությամբ կատարել է բարդ և բարձր ճշգրտությամբ ուռուցքի հեռացման վիրահատություն։

South China Morning Post (SCMP) պորտալի տվյալներով՝ չինացի բժիշկները վիրահատություն են կատարել՝ փրկելու չծնված երեխային, ում մոտ արագ աճող ուռուցք էր զարգացել։

Նշվում է, որ 40-ամյա կնոջ մոտ հղիության 22-րդ շաբաթում հայտնաբերվել է պտղի թոքի միկրոկիստոզ տիպի բնածին կիստոզ-ադենոմատոիդ մալֆորմացիա, որը թոքային հյուսվածքի զարգացման հազվադեպ բնածին արատ է։ Միկրոկիստոզ տիպը նշանակում է, որ գոյացությունը բաղկացած է շատ մանր կիստաներից։

Բժիշկների թիմը հաջողությամբ կատարել է վիրահատությունը՝ պտղի կրծքավանդակից հեռացնելով ուռուցքը։ Շեշտվում է, որ այս միկրոալիքային տեխնոլոգիան գործում է՝ ջրի մոլեկուլների տատանումների միջոցով ուժեղ ջերմություն առաջացնելով, որն արդյունավետորեն ոչնչացնում է ուռուցքային հյուսվածքը ներսից:

Վիրահատությունից ընդամենը 3 օր անց ուռուցքի ծավալը զգալիորեն նվազել էր, իսկ հեղուկի կուտակումը՝ լիովին անհետացել։ Երեխան ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 37-րդ շաբաթում՝ 2.9 կգ քաշով:

Ծնվելիս նա ստացել է Ապգարի սանդղակով ամենաբարձր միավորը, ինչը վկայում է նրա գերազանց առողջության մասին։

 

Թարգ համար՝

Ռազմագերիներ   Ռազմագերիներ