«Ապրելու երկիր» կուսակցությունից Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան
իր էջում գրել է. «Քանի որ իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ կառչած մնալ իշխանությունից,
ինչի ապացույցն է իշխանության ամենաբարձր մակարդակով ամեն օր Երևանի ավագանու ընտրություններով
զբաղվելը, իսկ մեր թիմի նպատակը ուժեղ Հայաստան և ազատ Արցախ ունենալն է, իշխանություններին
ունեմ հետևյալ առաջարկը՝ ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի
բացմանը, և եթե ճանապարհի անխափան աշխատանքը վերականգնվի, ես խոստանում եմ մեկնել Արցախ
քարոզարշավի ընթացքում՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում։