ABCMEDIA
Ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանը. Մանե Թանդիլյան

Ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանը. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցությունից Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան
իր էջում գրել է. «Քանի որ իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ կառչած մնալ իշխանությունից,
ինչի ապացույցն է իշխանության ամենաբարձր մակարդակով ամեն օր Երևանի ավագանու ընտրություններով
զբաղվելը, իսկ մեր թիմի նպատակը ուժեղ Հայաստան և ազատ Արցախ ունենալն է, իշխանություններին
ունեմ հետևյալ առաջարկը՝ ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի
բացմանը, և եթե ճանապարհի անխափան աշխատանքը վերականգնվի, ես խոստանում եմ մեկնել Արցախ
քարոզարշավի ընթացքում՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում։