
Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրել փողերի լվացման համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարամաձեն․ գրում է interfax.ru-ն։
Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տների խուզարկությունների ժամանակ առգրավվել է ավելի քան 7 միլիոն դոլար, զարդեր և թանկարժեք նկարներ։
Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել 2024 թվականի փետրվարի 1-ին։ Նա կուսակցության գործունեությանը մասնակցել է 2012 թվականից՝ դրա հիմնադրումից ի վեր։ 2012-2013 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի նախարարի և երկու անգամ (2013 և 2021 թվականներին)՝ վարչապետի պաշտոնը։ 2019-2022 թվականներին նա նաև զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։


