
Ազատագրում են հայրենիքը, ոչ թե Վեհարանը. տեր Փառեն քահանա Առաքելյանի հարցազրույցը Sputnik Արմենիային
Ազատագրում են հայրենիքը, ոչ թե Վեհարանը․ խոսելով իշխանության բառապաշարի, մասնավորապես՝ Վեհարանի «ազատագրման» կոչերի մասին՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Գիտե՞ք, բառերն ասվում են՝ ազատագրել, արդարություն վերականգնել։ Մի բան պիտի կորցնես, որ գտնես։ Մենք մեր եղբայրներով երբեք արդարությունը չենք կորցրել, որ գտնենք։ Մենք ազատագրում ենք հայրենիքը թշնամուց, ազատագրում ենք մեր տունը՝ գողից, մենք ազատագրում ենք մեր սրբությունը սրբություն հանողից։ Իսկ Վեհարանը Վեհափառի նստավայրն է, որ, իրավամբ Թադեոս առաքյալի հաջորդն է։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ամուր նստած է մեր աղոթքներով, մեր՝ իրեն, որդիաբար ծառայելով։ Ուրեմն՝ կարելի է շատ նախադասություններ ասել, բայց կարևորն այն է, որ դու կարողանաս այդ նախադասություններին պատասխան տալ»,- ասել է տեր Փառենը։
Նա վստահություն է հայտնել, որ վերջում բարին հաղթելու է, իսկ ամենավերջում մարդիկ իրար աչքերի պետք է նայեն, և երանի նրանց, ովքեր պարզ աչքով կնայեն իրար, ու թող ջուրը պղտորողները մտածեն այս մասին։


