
Ծեսը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ Արա Զոհրաբյան
Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի. ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Մայր Աթոռի հոգևորականներից մեկը Հովհաննավանքում պետք է պատարագ մատուցեր, բայց իրավապահներն ու գյուղացիները խոչընդոտել ու թույլ չեն տվել եկեղեցի գնալ:
«Ծեսը խոչընդոտել է խնդրահարույց է թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր օրենքներով։ Այն քրեորեն պատժելի արարք է։ Այն, ինչ տեղի է ունենում Հովհաննավանքում, բացարձակ անթույլատրելի է։ Ամեն ինչ արվում է, որ կարգալույծ քահանան անխոչընդոտ պատարագ մատուցի»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։


