02 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր աղանդի ստեղծում ենք տեսնում․ Թովմաս Առաքելյան

Նոր աղանդի ստեղծում ենք տեսնում․ Թովմաս Առաքելյան

«Նոր աղանդի ստեղծում ենք տեսնում»․ Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում Հովհաննավանքում տեղի ունեցողն այսպես մեկնաբանեց ուրարակիր Թովմաս Առաքելյանը։

Նա նշեց, որ մանիպուլյացիաները, որ տեղի են ունենում այս օրերին, ձեռնտու են քաղաքական կուսակցություններին ու եկեղեցին պառակտողներին։

«Մեկ, երկու շոու, և իրենք կթողնեն-կգնան Հովհաննավանքից։ Մի աղանդ ավելի, մեկը՝ պակաս․ աղանդները մշտապես աճել են Հայաստանում, բայց ինչպես աճել, այնպես էլ անցել-գնացել են։ Կանցնի որոշ ժամանակ, և նրանք կլքեն Հովհաննավանքը։ Այդ մադրիկ մեզ հավատակից չեն։ Սև-սպիտակի մեզ է բաժանել  2018-ից, ուղղակի այդ բաժանումը չպետք է մտցվի եկեղեցի։ Եվ այդ պառակտումը եկեղեցում չէ, այն եկեղեցուց, հաստա՛տ, դուրս է»,- ասաց Առաքելյանը։

Ըստ ուրարակրի՝ Փաշինյանի գործունեության մեկնաբանությունը հոգեբույժների և ոստիկանների տիրույթում է, և՝ ոչ հոգևորականների։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026