
Նոր աղանդի ստեղծում ենք տեսնում․ Թովմաս Առաքելյան
Նոր աղանդի ստեղծում ենք տեսնում․ այս մասին Մայր Աթոռի հետ բակում ասաց Թովմաս ուրարակի Առաքելյան
Նա նշեց, որ մանիպուլյացիաները, որ տեղի են ունենում այս օրերին, ձեռնտու են քաղաքական կուսակցություններին ու եկեղեցին պառակտողներին։
«Մեկ, երկու շոու, և իրենք կթողնեն-կգնան Հովհաննավանքից։ Մի աղանդ ավելի, մեկը՝ պակաս․ աղանդները մշտապես աճել են Հայաստանում, բայց ինչպես աճել, այնպես էլ անցել-գնացել են։ Կանցնի որոշ ժամանակ, և նրանք կլքեն Հովհաննավանքը։ Այդ մադրիկ մեզ հավատակից չեն։ Սև-սպիտակի մեզ է բաժանել 2018-ից, ուղղակի այդ բաժանումը չպետք է մտցվի եկեղեցի։ Եվ այդ պառակտումը եկեղեցում չէ, այն եկեղեցուց դուրս են տարել»,- ասաց Առաքելյանը։
Ըստ ուրարակրի՝ Փաշինյանի գործունեության մեկնաբանությունը հոգեբույժների և ոստիկանների տիրույթում է, և ոչ հոգևորականների։


