27 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի երևանյան նստաշրջանին

Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի երևանյան նստաշրջանին

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։ Այս մասին նշվել է Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ղեկավար Լևան Մախաշվիլիի նամակում։

Վեհաժողովի համանախագահներին և բյուրոյի անդամներին ուղղված նամակում նա գրել է, որ վերջին շրջանում կազմակերպության գործունեությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Մախաշվիլիի խոսքով՝ Եվրախորհրդարանի որոշ անդամների թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին, որոնք պետք է պահպանի այս հարթակը:

Ռազմագերիներ