27 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի՝ Երևանում կայանալիք լիագումար նիստին

Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի՝ Երևանում կայանալիք լիագումար նիստին

Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ը Երևանում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթի վեհաժողովի գործունեության կեսը, «հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Ավելի վաղ վրացական պատվիրակության ղեկավար Լևան Մախաշվիլին էր հայտարարել, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին։

Վեհաժողովի համանախագահներին և բյուրոյի անդամներին ուղղված նամակում նա գրել է, որ վերջին շրջանում կազմակերպության գործունեությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Մախաշվիլիի խոսքով՝ Եվրախորհրդարանի որոշ անդամների թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին, որոնք պետք է պահպանի այս հարթակը։

 

Ռազմագերիներ