28 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զերծ մնալ այնպիսի գործողություններից, որ կարող են տնտեսական վնասներ ստեղծել այլոց համար․ ՆԳՆ-ն՝ բեռնատարների վարորդներին

Զերծ մնալ այնպիսի գործողություններից, որ կարող են տնտեսական վնասներ ստեղծել այլոց համար․ ՆԳՆ-ն՝ բեռնատարների վարորդներին

Բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները, ինչի ընթացքում մասնակիցների կողմից հնչում են որոշակի գործողությունների վերաբերյալ կոչեր, որոնք ոչ միայն չեն նպաստում հարցի լուծմանը, այլ կարող են տնտեսական վնասներ ու անհարմարություններ պատճառել նաև մեր այլ քաղաքացիներին։ Այս մասին հատնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։

«Անկախ բողոքի ակցիաներից՝ հարցը մշտապես եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտարարվել էր` ՀՀ կառավարությունն արդեն իսկ բանակցություններ է սկսել ՌԴ գործընկերների հետ, հարցը քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստում։ Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավականակտի նախագիծ։

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում հարգել այլոց իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են տնտեսական վնասներ և անհարմարություններ ստեղծել քաղաքացիների համար»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում գտնվելու ժամեկտի փոփոխությունից դժգոհ բեռնատարների վարորդներն օրերս փակել էին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակատերի ճանապարհները։ Կառավարությունը նրանց հորդորել էր բացել ճանապարհները՝ խոստանալով, որ հարցը կբարձրացնեն նաև ՌԴ պատկան օղակներում։

Ռազմագերիներ