28 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաչիկ Մանուկյանն ընդդիմադիրներին հրավիրում է հանդիպման՝ «քննարկելու խաղի կանոնները»

Խաչիկ Մանուկյանն ընդդիմադիրներին հրավիրում է հանդիպման՝ «քննարկելու խաղի կանոնները»

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող Խաչիկ Մանուկյանը («Հայրենիք» կուսակցության թեկնածուն է) ընդդիմադիր քաղաքական ուժերին հրավիրում է հադիպման՝ քննարկելու քարոզարշավում միմյանց նկատմամբ որոշակի «խաղի կանոնների» պահպանման և առաջացող խնդիրներին արագ արձագանքելու մեխանիզմները: Թեկնածուն այս մասին գրել է Facebook-ի իր էջում։

«Վստահ եմ, որ նշված հանդիպումն ու քննարկումները կարող են էապես մեծացնել իշխանությունների դեմ պայքարի արդյունավետությունը: Հանդիպումն առաջարկում եմ անցկացնել չեզոք վայրում: Գործընկերների արձագանքներից անմիջապես հետո, միասին կհստակեցնենք հանդիպման վայրը, օրը և ժամը»,- նշել է Մանուկյանը:

Ռազմագերիներ