28 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գլխավոր բանտապետն այցելել է «Գորիս» ՔԿՀ, քննարկել՝ ազատազրկվածների պահման պայմանները

Գլխավոր բանտապետն այցելել է «Գորիս» ՔԿՀ, քննարկել՝ ազատազրկվածների պահման պայմանները

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ, որտեղ բացվել է ամբողջությամբ վերանորոգված, կահավորված և նոր գրականությամբ համալրված գրադարանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿԾ լրատվական ծառայությունը։

«Այցին մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։

ՊՈԱԿ-ի կազմակերպված «Շինարարական հմտություններ» ուսումնական ծրագրի շրջանակներում «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն իրականացրել են գրադարանի վերանորոգման աշխատանքները։ Նրանք իրենց ձեռք բերած հմտությունները կիրառելով՝ ամբողջությամբ վերանորոգել են նաև հիմնարկի կարանտինային խուցը։

Գրադարանի կահավորումն ապահովել են «Սևան» քրեակատարողական հիմնարկի փայտամշակման արտադրամասում աշխատող դատապարտյալները՝ պատրաստելով անհրաժեշտ գույքը։ Նոր գրականությամբ գրադարանը համալրվել է «Հանուն ազատության» հասարակական կազմակերպության նվիրատվությամբ, որը ներառում է ժամանակակից, ճանաչողական, տեղեկատվական և գեղարվեստական գրականություն։

Աշխատանքային այցի շրջանակում Ծովինար Թադևոսյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի վարչական և բնակելի մասնաշենքերում՝ ծանոթանալու ծառայողների ընթացիկ աշխատանքային պայմաններին և ազատազրկված անձանց կենցաղին։ Ծառայության պետը զրուցել է ազատազրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները՝ պահման պայմանների բարելավման վերաբերյալ, իրավական և այլ բնույթի։ Լուծման ենթակա հարցերի ուղղությամբ տեղում տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ