28 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաշվի առնելով չլուծված անվտանգության հարցերը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի պաշտպանական ծախսերի ասիմետրիան կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ․ փորձագետ

Հաշվի առնելով չլուծված անվտանգության հարցերը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի պաշտպանական ծախսերի ասիմետրիան կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ․ փորձագետ

Հայաստանի 2026 թվականի բյուջեի նախագծով՝ պաշտպանության վրա նախատեսվում է ծախսել 563.1 միլիարդ դրամ (մոտավորապես 1.4 միլիարդ դոլար), ինչը 15.3%-ով պակաս է 2025 թվականի բյուջեի նախագծում եղածից։ Ներքին գործերի նախարարության ծախսերը նույնպես կրճատվում են մոտ 2.2%-ով՝ հասնելով 102.6 միլիարդ դրամի (մոտավորապես 267 միլիոն դոլարի)։

ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-տնտեսական վերլուծության ինստիտուտի կովկասյան ուսումնասիրությունների սեկտորի ղեկավար Եվգենյա Գորյուշինայի խոսքով՝ ֆինանսական և տնտեսական տեսանկյունից այս որոշումը համապատասխանում է հարկաբյուջետային կայունացման քաղաքականությանը․ գրել է EADaily-ին։ Կառավարությունը ձգտում է սահմանափակել բյուջեի դեֆիցիտը, որը 2026 թվականին նախատեսված է ՀՆԱ-ի մոտավորապես 4.5%-ի չափով: Միևնույն ժամանակ՝ պաշտպանության ծախսերը մնում են բարձր՝ ըստ Հայաստանի չափանիշների։ Այնուամենայնիվ փորձագետները մատնանշում են հնարավոր ռիսկեր։

«Նախ՝ ռազմական բարեփոխումների և սարքավորումների արդիականացման ֆոնին՝ բյուջետային կրճատումները կարող են դանդաղեցնել դրանց իրականացումը: Երկրորդ՝ մինչդեռ Ադրբեջանն, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, պլանավորում է պահպանել բարձր պաշտպանական ծախսերը, Հայաստանի կողմից ծախսերի համեմատական կրճատումը մեծացնում է երկու կողմերի ռազմական կարողությունների անհավասարակշռությունը: Հաշվի առնելով չլուծված անվտանգության հարցերն՝ այս ասիմետրիան կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ», – հայտարարել է Գորյուշինան՝ հավելելով, որ այս որոշումը, ռազմավարական առումով, խոցելի է։

«Եթե արտաքին իրավիճակը վատթարանա կամ բանակցությունները կանգ առնեն, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի վերանայել իր բյուջետային առաջնահերթությունները և վերադառնալ ռազմական ծախսերի ավելացմանը»,- կանխատեսել է Գորյուշինան։

Ռազմագերիներ