28 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում քննվող «լրտեսության» գործի կասկածյալի հեռախոսում հայտնաբերվել են ՀՀ նախկին նախագահի ու վարչապետի հեռախոսահամարները

Թուրքիայում քննվող «լրտեսության» գործի կասկածյալի հեռախոսում հայտնաբերվել են ՀՀ նախկին նախագահի ու վարչապետի հեռախոսահամարները

Թուրքիայում քննվող լրտեսության գործի շրջանակում բացահայտվել են կասկածյալներից Հյուսեյին Գյունի կապերն աշխարհի ազդեցիկ պաշտոնյաների ու գործիչների հետ։ Գյունը հայտարարել է, որ այդ մարդկանց մեծ մասն իր հետ կապ է ունեցել բիզնես գործունեության շրջանակում, սակայն քննիչները կասկածում են, որ դրանք կարող էին գործածվել նաև տեղեկատվական և հետախուզական նպատակներով։

Թուրքական «Անադոլու» գործակալություն գրում է, որ Գյունի հեռախոսային գրքում հայտնաբերվել են Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կոնտակտները։  Գյունի հեռախոսում եղել են նաև Իսրայելի նախկին վարչապետի, Իսրայելի նախկին նախագահի որդու, ինչպես նաև ԱՄՆ տարբեր պաշտոնյաների և հետախուզական կառույցների աշխատակիցների տվյալներ։

Թուրքական դատախազությունը փորձում է պարզել, թե ինչ բնույթի կապեր է ունեցել Գյունն այդ գործիչների հետ։ Գյունն իր ցուցմունքում նշել է, որ ոչ մի գաղտնի հարաբերություն չի ունեցել, և  այդ անունները իր հեռախոսում հայտնվել են բացառապես աշխատանքային կամ բիզնես բնույթի կապերի պատճառով։ Նրա խոսքով՝ իր գործունեությունը երկար տարիներ կապված է եղել միջազգային շուկաների հետ, և տարբեր երկրների գործարարների ու պետական ներկայացուցիչների կոնտակտներ ունենալը բնական է։

 

Ռազմագերիներ