
Թշնամուն վտարեցինք մեր հողերից և այսօր հրաշալի կյանք ենք կառուցում․ Ալիև
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջրականում մասնակցել է մզկիթի հիմնարկեքի արարողության։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արարողության ժամանակ Իլհամ Ալիևը խոսել է, այսպես ասած, «պատմական արդարությունից»։ «Մեր ժողովուրդը, տեսեք, և՛ հավատաց արդարությանը, և՛ ապահովեց այն։ Մենք այս հողերի տերն ենք։ Թշնամուն վտարեցինք մեր հողերից և այսօր հրաշալի կյանք ենք կառուցում»,- ասել է Ապշերոնի սուլթանը։
Ըստ տեղական աղբյուրների՝ հայկական Ջրականում կառուցվող մուսուլմանական կոթողը զբաղեցնելու է 1530 ք/մ տարածք։


